Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարի հանք տանող ճանապարհը փակ է

Կարևոր լուրեր Տնտեսություն
amulsar2

Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչները կրկին փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը։ Նրանք մեկ շաբաթ առաջ էլ ճանապարհ էին փակել պահանջով, որ հանքի շահագործումը չի սկսելու։ Համայնքների բնակիչները  պայմանավորվածություն էին ձեռք բերել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որ կառավարությունը ծրագիր կուղարկի, հանձնաժողով կկազմի՝ ստուգելու համար հանքի շահագործման հետևանքները, սակայն ոչ մի հանձնաժողով դեռևս չի ստեղծվել։ «Այս մեկ շաբաթվա ընթացքում հանքը ոչ միայն չի դադարեցրել իր գործունեությունը, այլ հակառակը՝ ավելի ինտենսիվ աշխատանքներ են սկսվել։ Բայց մենք չենք ուզում, մեր պահանջն է, որ մենք ու մեր երեխաները առողջ ապրեն։ Մենք հասկանում ենք, որ կառավարությունը շատ խնդիրներ ու հարցեր ունի, բայց սա էլ շատ կարևոր է»,- նշեց բնակիչներից մեկը։ Վերջինիս փոխանցմամբ՝  ճանապարհ փակած բնակիչներին են մոտենում հանքի ղեկավարությունից և փորձում համոզել, որ ոչ մի վնաս չի լինելու։ Հանք տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Քաղաքացիները սպասում են իշխանության արձագանքին։