Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները բողոքում են նոր կարգից (տեսանյութ)

Տնտեսություն
akcia-1

Դեպի ՌԴ ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի  մոտ: Ակցիայի մասնակիցները  բողոքում են դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնելու նոր կարգից, որն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից: Նշենք, որ օրերս ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ իրազեկելով, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրված «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի պահանջները՝ 2018 թվականի հունիսի 1-ից Հայաստանից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր երկկողմ և տարանցիկ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն թույլտվությունների հիման վրա: Վարորդները դժգոհում են նոր կարգից: Այն ենթադրում է ամեն ուղեւորափոխադրում իրականացնելուց՝  հենց սահմանին վճարել 150 հզ դրամ, գումարած յուրաքանչյուր նստատեղի համար էլ հավելյալ 2400 դրամ,- ասում է վարորդներից մեկը: Վարորդները պահանջում են  օրենսդրական փոփոխություններ կատարել, իրենց լիցենզիա տրամադրել եւ թեթեւացնել հարկային բեռը: Վարորդներին  մոտեցավ Տրասնպորտի, կապի և ՏՏ նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը եււ նշեց, որ  փոխադրողները կարող են դիմել՝ 3-5 տարով լիցենզիա ստանալու համար,  եւ եթե կազմակերպությունը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին, ապա լիցենզիա կստանա: Մինչդեռ,  բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրականում ոչ մի մրցույթ էլ չի անցկացվում, ոլորտում մենաշնորհ կա, եւ մի քանի  ընկերություն է կանոնավոր փոխադրումների իրականացման լիցենզիա ստացել: Դավիթ Մելքոնյանը հավելեց, որ Հայաստանում կանոնավոր փոխադրում իրականացնող 8 ընկերություն կա: