Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12 անչափահաս է ապրում Երևանի կենտրոնում գտնվող փլուզվող շենքում (տեսանյութ)

Հասարակություն
akcia

Դեղատան փողոցի 13 հասցեում գտնվող 280 տարեկան երկհարկանի տունը փլուզման եզրին է: Շենքում 5 ընտանիք է ապրում՝ 12 անչափահաս երեխաների հետ: Բազմիցս են դիմել քաղաքապետարան, պատասխանել են, որ շենքն  ունի  վթարային կարգավիճակ  եւ գտնվում է իրացման գոտում: «Քաղաքապետարանից ասում են սպասեք, մինչեւ քանդենք: Բայց այսպես հնարավո՞ր է սպասել»,-ասում է շենքի բնակիչ Մաքսիմ Խանզադյանը: Հատկապես ամռան ընթացքում կարիճներն ու մորմերն իրական սպառնալիք են բնակիչների համար:  «21-րդ դարում ենք ապրում, բայց  բաղնիք չունենք, սանհանգույցը, ջուրը  դրսում է: Պետք է սպասես հարեւանը դուրս գա սանհանգույցից, որ հերթը քեզ հասնի: Պաշտոնյաների ընտանիքները կապրեի՞ն այստեղ»,-եզրափակեց  Մաքսիմ Խանզադյանը: Մաքսիմ Խանզադյանն այսօր էլ կառավարության դիմաց էր՝ ակնկալիքով, որ իրենց բնակարանով ապահովելու հարցը կլուծվի: