Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե մեր պահանջը չկատարվի, ճնշումն ավելի կմեծանա» (տեսանյութ)

Հասարակություն
andranik-tevanyan

Սամվել Բաբայանի համախոհներն այսօր կրկին ՀՀ վճռաբեկ դատարանի առաջ ցույց են անում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների և ազատության: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը հայտարարեց. «Այսօր մենք հերթական անգամ հավաքվում ենք, որպեսզի պահանջենք կոնկրետ պատասխան Վճռաբեկ դատարանից: Եթե հիմա մեզ հետևում են դատարանում, ես քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանին կոչ եմ անում, որպեսզի պատասխանը պատրաստի, քանի որ այսօր մենք հանդիպելու ենք իրենց: Կուզենք ծանոթանալ գործի ընթացքին: Քաղաքական իրողությունների փոփոխություններից ելնելով՝ ակնհայտ է, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն»:  Վճռաբեկ դատարանում ցուցարարներից 3 հոգու ընդունեց վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը։ Նրա պատասխանն  անփոփոխ էր։ Նա չհստակեցրեց ժամկետները, թե երբ բողոքը կընդունվի վարույթ։ Ցուցարարները նշեցին, որ եթե իրենց պահանջը չկատարվի՝  ճնշումը գնալով ավելի կմեծանա։