Մտահոգ են ՀՀ նախագահի՝ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման կապակցությամբ. հայտարարություն
Հայտարարություն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ 26.04.2018թ․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր թեկնածու: Այդ առաջադրման կապակցությամբ մտահոգությամբ հանդես էին եկել ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ, ինչը և դիմումի տեսքով ներկայացվել էր Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին: 04.05.2018թ. Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն չընտրվեց Ազգային ժողովի կողմից[2]՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չէին պահպանվել մի շարք ընթացակարգային և թեկնածուին առաջադրվող պահանջներ: Անհրաժեշտ է ի սկզբանե թոթափել այն թյուր կարծիքը, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տասնօրյա ժամկետում Հանրապետության նախագահը պարտավոր է առաջադրել նոր թեկնածու։ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված՝ նոր թեկնածու առաջադրելու ժամկետային սահմանափակման նպատակը չի կարող գերակշռել Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրության պահպանության շահի նկատմամբ: Բացի դրանից, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորման առարկան չի ընդգրկում Հանրապետության նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կարգավորումը: Ուստի Հանրապետության նախագահը չի կարող գերապատվություն տալ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ԱԺ աշխատանքի կազմակերպման տեխնիկական պահանջներով՝ ի վնաս իր սահմանադրական հիմնական խնդրի լուծման: Վերոնշյալը ոչ միայն անհրաժեշտ, այլև միակ հնարավոր ձևաչափն է, որն ի զորու է երաշխավորելու իրավաբանական համայնքում բարձր որակավորում և հեղինակություն ունեցող մասնագետներից հավասար և արդար մրցակցության արդյունքում թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով թեկնածուի ընտրությունը: Դժվար է պատկերացնել մասնագիտական որակների և անձնական հատկանիշների բարձր ստանդարտների համապատասխանող որևէ մասնագետի, որը պատրաստակամություն կդրսևորի ստանձնելու նման բարձր պաշտոն ստվերային պայմանավորվածությունների արդյունքում։ Էլ ավելի դժվար է պատկերացնել, որ այդպիսի ճանապարհով ընտրված դատավորը երբևէ կունենա անկախ ու անկողմնակալ գործելու կարողություն: Դատարանների ձևավորման և դատավորների ընտրության մրցութային ընթացակարգերը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում և պրակտիկայում ընդունված ստանդարտներ են, որոնք կոչված են ապահովելու ինչպես մասնագիտական և անձնական բարձր որակներ ունեցող թեկնածուների ընտրությունը, այնպես էլ նրանց անկախությունն ու համապատասխան դատարանների հեղինակությունը: Նկատի ունենալով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրությամբ սահմանված իրավունքներն ու սկզբունքները՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակներում կարող է և պետք է ձևավորի մրցութային հանձնաժողով, որը չպետք է օժտված լինի պետաիրավական լիազորություններով և, հանդիսանալով խորհրդակցական մարմին, իրականացնի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային մրցույթ և Հանրապետության նախագահին ներկայացնի խորհրդատվական կարծիք մրցույթին մասնակցած հավակնորդների վերաբերյալ, որոնցից և Հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընտրությանը կառաջադրի իր ընտրությամբ լավագույն թեկնածուին, իսկ Ազգային ժողովն, իրեն վերապահված լիազորության շրջանակներում, հիմք ընդունելով խորհրդատվական մարմնի եզրակացությունը և Հանրապետության նախագահի առաջադրումը, քննարկման և քվեարկության արդյունքում կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր: Կարևոր է նկատի ունենալ, որ միայն վերը նշված չափանիշներին և սկզբունքներին համապատասխանող ընթացակարգով թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը կապահովի Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության սահմանադրաիրավական բովանդակությունը՝ Ազգային ժողովին տրամադրելով առաջադրված թեկնածուին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու հարցում բոլոր անհրաժեշտ և բավարար հիմքերը: Նշվածը պարտադիր նախապայման է ինչպես իշխանությունների հավասարակշռման և փոխադարձ զսպման սահմանադրական սկզբունքի, այնպես էլ Ազգային ժողովին վերապահված՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության լիազորության բովանդակության ապահովման տեսանկյունից: Վերոնշյալ հանձնաժողովը պետք է համալրված լինի հեղինակավոր իրավաբաններով, վայելի հանրային վստահություն և համապատասխանի անկախության և անկողմնակալության չափանիշներին: Խորհրդատվական հանձնաժողովի հնարավոր կազմը կարող է բաղկացած լինել հանրային բարձր հեղինակություն վայելող իրավաբաններից՝ ընտրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնց առաջադրումը ևս կարող է իրականացվել իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների (Կառավարություն, Բարձրագույն Դատական Խորհուրդ և այլն) կողմից։: Խորհրդատվական հանձնաժողովը հավակնորդների մրցույթի արդյունքում պետք է խորհրդատվական կարծիք ներկայացնի թեկնածուների վերաբերյալ՝ հիմք ընդունելով նման ընտրությունների նկատմամբ կիրառելի պահանջները եւ ընթացակարգերը: Լիահույս ենք, որ Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով Սահմանադրական դատարանի բարձր հեղինակության ապահովման անհրաժեշտությամբ, կանսա քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մասնագիտական համայնքի ներքորստորագրյալ ներկայացուցիչներիս պահանջին և ձեռնամուխ կլինի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային ընթացակարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության և առաջադրման գործընթացին՝ հիմնված բարձր հեղինակություն վայելող հանձնաժողովի խորհրդատվության վրա: Հայտարարությանը միացած փաստաբաններ.
- Մուշեղ Շուշանյան, արտոնագիր 387
- Լուսինե Հակոբյան, արտոնագիր 1203
- Տիգրան Եգորյան արտոնագիր՝ 1187
- Դիանա Գրիգորյան, արտոնագիր՝ 717
- Քրիստինա Բեյբության, արտոնագիր 1849
- Դավիթ Գյուրջյան, արտոնագիր՝ 1897
- Մարգարիտա Գյուլումյան, արտոնագիր' 1940
- Անի Գինոսյան, արտոնագիր՝ 1939
- Հրանտ Դավթյան, արտոնագիր՝ 521
- Տիգրան Աբրահամյան, արտոնագիր 1347
- Գարիկ Մալխասյան, արտոնագիր՝ 838
- Կիմա Սարյան, արտոնագիր՝1249
- Արմեն Սողոմոնյան, արտոնագիր՝ 771
- Ալլա Սարգսյան, արտոնագիր՝ 2371
- Հրաչ Քոչարյան, արտոնագիր՝ 2027
- Հասմիկ Պետրոսյան, արտոնագիր՝ 2215
- Ծովինար Բալայան, արտոնագիր՝ 1929
- Արամազդ Կիվիրյան, արտոնագիր՝ 800
- Արայիկ Պապիկյան, արտոնագրի՝ 970
- Արմեն Հայրապետյան, արտոնագրի՝ 1787
- Մարատ Կոստանյան, արտոնագիր՝ 552
- Գևորգ Դավթյան, արտոնագիր՝ 520
- Հայկ Սանոյան, արտոնագիր՝ 2047
- Փիրուզա Վարդանյան, արտոնագիր՝ 2128
- Մարո Խաչատուրյան, արտոնագիր՝ 1434
- Երվանդ Վարոսյան, արտոնագիր՝ 776
- Անահիտ Չիլինգարյան, արտոնագիր՝ 1518
- Նաիրա Սահակյան, արտոնագիր՝ 555
- Նինա Կարապետյանց, արտոնագիր՝ 551
- Գոհար Պետրոսյան, արտոնագիր՝ 1838
- Հայարփի Սարգսյան, արտոնագիր՝ 1926
- Մարիամ Քյանդարյան, արտոնագիր՝ 1915
- Վահե Հովսեփյան, արտոնագիր՝ 919
- Նունե Դանիելյան, արտոնագիր` 1847
- Անետա Սարգսյան, արտոնագիր` 1836
- Մոնիկա Մարգարյան, արտոնագիր՝ 841
- Շուշանիկ Թադևոսյան, արտոնագիր՝ 1995
- Արտակ Նավասարդյան, արտոնագիր՝ 2115
- Հենրիկ Մարտիրոսյան, արտոնագիր՝ 2110
- Լուսինե Բակումյան, արտոնագիր՝ 125
- Հովհաննես Չամսարյան, արտոնագիր՝ 1078
- Տանյա Հակոբյան, արտոնագիր` 1722
- Դավիթ Խաչատուրյան, արտոնագիր՝ 2205
- Անահիտ Սաղաթելյան, արտոնագիր՝ 656
- Քրիստինա Գևորկյան, արտոնագիր՝ 1125
- Վահագն Մարտիրոսյան, արտոնագիր՝ 1486
- Լուսինե Մարտիրոսյան, արտոնագիր՝ 579
- Հայկանուշ Պարսամյան, արտոնագիր՝ 1519
- Տիգրան Սարգսյան, արտոնագիր՝ 2004
- Օլգա Սաֆարյան, արտոնագիր՝ 53
- Մերի Գևորգյան, արտոնագիր՝ 894
- Արթուր Այվազյան, արտոնագիր՝ 156
- Վարդան Առաքելյան, արտոնագիր՝ 995
- Հերմինե Միքայելյան, արտոնագիր՝ 1733
- Սեդա Սողոմոնյան, արտոնագիր՝ 2125
- Տաթևիկ Ասատրյան, արտոնագիր՝ 1764
- Զարուհի Թամազյան, արտոնագիր՝ 1424
- Երեմ Սարգսյան, արտոնագիր՝ 1268
- Վարազդատ Ասատրյան, արտոնագիր՝ 1376
- Լուսինե Սահակյան, արտոնագիր՝ 999
- Գեորգի Մելիքյան, արտոնագիր՝ 1798
- Մարգարիտա Պողոսյան, արտոնագիր՝ 1923
- Սերգեյ Գրիգորյան, արտոնագիր՝ 2321
- Արմինե Կարապետյան, արտոնագիր՝ 1831
- Ռոբերտ Դավթյան, արտոնագիր՝ 1714
- Թեհմինե Հովսեփյան, արտոնագիր՝ 1214
- Արմեն Սարգսյան, արտոնագիր՝ 1130
- Սյուզաննա Մալխասյան, արտոնագիր՝ 746
- Հայկ Սողոմոնյան, արտոնագիր՝ 1538
- Լիպարիտ Սիմոնյան, արտոնագիր՝ 37
- Արմինե Կարապետյան, արտոնագիր՝ 1831
- Արմինե Հարությունյան, արտոնագիր՝ 1041
- Զորայր Հարությունյան, արտոնագիր՝ 1981
- «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
- Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
- «Սոցիալական արդարություն» ՀԿ
- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
- Իջևանի ՔԵԿ
- Կապանի ՔԵԿ
- Արտաշատի ՔԵԿ
- «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», ՀԿ
- «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
- «Տաթևիկ» ՀԿ