A
A
Վալերի Օսիպյանն հյուրընկալել է Շանթ Հարությունյանի ընտանիքին
Շահեն Հարությունյանն իր իր Ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հյուրընկալել է Շանթ Հարությունյանի ընտանիքին: «Այսօր, պարոն Օսիպյանի հրավերով, մեր ընտանիքով հյուրընկալվեցինք նրանց բնակարանում։ Շուրջ 5 տարի միասին փողոցում՝ հակառակ բևեռներում, պայքարի մեջ էինք, և ի վերջո մենք՝ որպես ՀՀ ազատ և հաղթանակած քաղաքացիներ ի սրտե և ջերմորեն հանդիպում ունեցանք արդեն ՀՀ ոստիկանապետին և նրա ընտանիքին։ Հերթական անգամ համոզվեցի, որ պարոն Օսիպյանը բացառիկ անձնավորություն է եղել նախկին կոռումպացված համակարգում։ Պարո՛ն ոստիկանապետ, Ձեզ և ձեր ընտանիքին մաղթում եմ համբերություն և բարօրություն»,- գրել է Շահեն Հարությունյանը։