Քայլոյին անակնկալ է սպասվում, մեկ շաբաթից բոլորը կիմանան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբի հետ Գյումրիից երթով Երևան հասած Քայլո շունն արդեն առողջ է։ Երևան գալու հենց առաջին օրը շունը վթարի էր ենթարկվել, սակայն դա ամենափոքր խնդիրն էր, որն իրականում ուներ Քայլոն։
«Քայլոյին երբ մեզ մոտ տեղափոխեցին, պարզեցինք, որ կոտրվածքներ չկան, հիմնականում առկա էին վերքեր, բացի դրանից՝ բավականին երկար քայլելու հետևանքով նկատվում էր մկանաբորբ»,- նշեց «Paws» կլինիկայի անասնաբույժ Աբեդի Անայիսը։
Ինչպես նշում են կլինիկայի անասնաբույժները, Քայլոն շատ մարդմաոտ և ակտիվ շուն է։ Այս օրերի ընթացքում նրանով շատերն են հետաքրքրվել և խնամելու ու պահելու ցանկություն հայտնել։ Քայլոն կլինիկայում կմնա դեռ մոտավորապես 15 օր, սակայն նրա ապագան արդեն հայտնի է: Անասնաբույժներն այդ մասին չբարձրաձայնեցին, միայն խոստացան շաբաթվա ընթացքում հայտնել, թե ինչ անկնկալ է սպասվում Քայլոյին:
