Ադրբեջանը գիտի, որ ով էլ գա իշխանության, պաշտպանելու է Հայաստանի եւ Արցախի շահը (տեսանյութ)
Որքան Հայաստանում հաստատվեն ժողովրդավարական կարգեր, այդքան կամրապնդվեն Հայաստանի դիրքերը Արցախյան հակամարտության մեջ։ Այս կարծիքն այսօր ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Միջազգային հանրության համակրանքը մեր հանդեպ ավելի կբարձրանա, եթե լինեն ժողովրդի համակրանքը վայելող իշխանություններ։ Մի բան է, երբ քո երկիրը ներկայացնում է ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը, մի բան է բանակցություններում մասնակցում է մի երկիր անընդհատ Սահմանադրությունը փոխող ենթարկող բռնատիրական երկիրը,այս դեպքում Ադրբեջանը։ Քանի որ արևմուտքը ժողովրդավարությունը և մարդու իրավունքները միշտ էլ դիտարկել է առաջնային։ Այդ պատճառով, երբ հայկական կողմը գնա բանակցությունների, մյուս կողմում ոչ ժողովրդավար երկիր է, միանշանակ արևմուտքի աջակցությունը լինելու է Հայաստանի կողմը»,- ասաց Աշոտ Մովսեսյանը։ Ըստ նրա՝ նոր վարչապետի պարագայում շատ հնարավոր է լուրջ հաջողություններ գրանցել արտաքին քաղաքականության մեջ։ «Եթե Նիկոլ Փաշինյանը ունենա ճիշտ արտաքին քաղաքականություն վարող թիմ, ապա Արցախյան հակամարտությունում հաջողությունների կարող ենք հասնել»,-ասաց նա։ «Մենք անկախությունից սկսած սովոր ենք, որ բանակցություններ վարեն այն անձինք, որոնք եղել է դաշտային հրամանատարներ, ներկայացրել են Արցախը, բայց պետք է հասկանալ, որ Հայաստանը ներկայացնող ցանկացած անձ Արցախի ներկայացուցչն է։ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի հայտարարութւյուններից հասկացավ, որ, ով էլ գա իշխանության, պաշտպանելու է միայն Արցախի ու Հայաստանի շահը»,- ավելացրեց Աշոտ Մովսեսյանը։