Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի Թիվ 11 դպրոցում բողոքի ակցիա է՝ ընդդեմ տնօրենի (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-1

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում բողոքի ակցի են իրականացնում ուսուցիչները, աշակերտներն ու նրանց ծնողները։ Պատճառն ինչպես հայտնի է, այն է, որ  տիկին Ազիզյանը ճնշում է գործադրում իր ուսուցչական կազմի նկատմամբ, անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին եւ հավաքներին: Ծնողները եւ աշակերտները պահանջում են Ազիզյանի հրաժարականը: Դեպքի վայրում գտնվող «Իրազեկ քաղաքացիներ միավորման» անդամ Դանիել Իոաննեսյանը հայտարարեց, որ իր ձեռքի տակ ձայնագրություններ ունի, որտեղ այդ դպրոցի տնօրեն Ազիզյանը, 10 այլ անձանց հետ միասին ՀՀԿ-ի համար ձայների ցուցակներ է կազմել՝ իր  ցուցակում ներառելով 170 մարդու: Իոաննեսյանի խոսքերով, եթե այժմ միայն դպրոցից հեռացվելով տիկին Ազիզյանը սահմանափակվի, պետք է երջանիկ լինի: Նշվեց նաեւ, որ տնօրենի հեռացման հարցը կքննարկվի Երեւանի ավագանու նիստում:  Ֆիզկուլտուրայի ուսուցիչներն ու մի քանի այլ ուսուցիչներ եւս նշեցին, որ իրենց համար անընդունելի է դպրոցի դռներին մոտենալն ու պահակի կողմից արգելանքի հանդիպելը՝ չի կարելի դուրս գալ պատճառաբանությամբ:  Դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչւհիներից մեկը նշեց, որ իրենք այսքան տարի ապրում են ստրկության մեջ, բոլորը վախեցած են: Տնօրենը խոսում է Նիկոլ Փաշինյանի դեմ, սպառնում ուսուցիչներին: