Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը հավասարը չունի Եվրոպայում (տեսանյութ)

Սպորտ
a1oblak

Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը համարվում է Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների ամենաանխոցելի դարպասպահը: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Արսենալի» հետ պատասխան խաղում սլովենացի դարպասապահը վերջին երեք մրցաշրջաններում 80-րդ անգամ անառիկ է պահել սեփական դարպասը: Այդ ցուցանիշով նա բավականին առաջ է «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնից, որը 60 անգամ է կարողացել փակի տակ պահել իր պաշտպանած դարպասը: Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշրջանին, ապա Յան Օբլակն արդեն 28 «չոր» խաղ է անցկացրել, ընդ որում «Աթլետիկոյի» նորաբաց մարզադաշտում՝ «Վանդա Մետրոպոլիտանոյում», նա գոլ բաց չի թողել վերջին 11 խաղերում՝ դարպասն անառիկ պահելով 1007 րոպե: Այդ հանդիպումներում սլովենացին հետ է մղել իր դարպասին կատարած բոլոր 21 հարվածները: