A
A
«Աթլետիկոն» հաղթեց «Արսենալին» եւ մտավ եզրափակիչ
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում այսօր Մադրիդի «Աթլետիկոն» իր հարկի տակ ընդունեց Լոնդոնի «Արսենալին»:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Դիեգո Կոստայի խփած միակ գոլը հաղթանակ բերեց դաշտի տերերին: Երկու խաղերի արդյունքներով եզրափակիչ մտավ «Աթլետիկոն», քանի որ առաջին խաղն ավարտվել էր 1՚1 հաշվով:
«Արսենալում» հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 68-րդ րոպեին, սակայն չկարողացավ իր թիմին խույս տալ պարտությունից:
Զուգահեռ ընթացող «Ռեդ Բուլ Զալցբուրգ» - «Մարսել» խաղում գրանցվեց 2:0 հաշիվ՝ հօգուտ տանետերերին: Քանի որ առաջին խաղն ավարտվել էր «Մարսելի» առավելությամբ՝ 2:0, ուստի այս զույգի հաղթողը կորոշվի լրացուցիչ ժամանակում:
