«Աթլետիկո» - «Արսենալ». Արդյոք Վենգերը կհիասթափեցնի Օուենին
Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Եվրոպայի կիսաեզարփակիչ փուլի պատասխան հանդիպումները: Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, Մադրիդում կհանդիպի տեղի «Աթլետիկոյի» հետ: Մեկ շաբաթ առաջ Անգլիայում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Եզրափակիչ փուլ մտնելու համար տանտերերին առաջին հերթին հարկավոր է գոլ բաց չթողնել, քանի որ գոլազուրկ ոչ-ոքին ձեռնտու է նրանց: Հաշվի առնելով մադրիդցիների ցույց տված արդյունքները, դա բավական իրատեսական է: «Աթլետիկոն» Եվրոպայի լիգայի վերջին չորս տնային խաղերում անառիկ է պահել սեփական դարպասը, իսկ Իսպանիայի առաջնության 17 խաղերում բաց է թողել ընդամենը 4 գոլ: «Արսենալը», հակառակը, ընթացիկ մրցաշրջանում անհաջող է հանդես գալիս մրցակիցների հարկի տակ: Մասնավորապես, 2018 թվականին Անգլիայի առաջնությունում անցկացրած 6 արտագնա խաղերում «զինագործները» միայն պարտություններ են կրել: Ելնելով այդ վիճակագրությունից, անգլիացի նախկին հարձակվող Մայքլ Օուենը, որը բուքմեյքերական ընկերության փորձագետ է այժմ, նշել է, որ «Արսենալը» շանս չունի մտնելու եզրափակիչ: «Չելսիին» ոչ վաղ անցյալում հաջողվել էր կամային հաղթանակ տանել «Աթլետիկոյի» դաշտում, սակայն ես չեմ հավատում, որ դա կհաջողվի Արսեն Վենգերի սաներին: Հավանաբար, պատասխան այս հանդիպումը կդառնա ֆրանսիացի մասնագետի վերջին՝ 250-րդ խաղը եվրոգավաթներում», - ասել է Եվրոպայի նախկին լավագույն ֆուտբոլիստը: Բուքմեյքերային գրասենյակները նույնպես չեն հավատում «Արսենալի» վերջնական հաջողությանը: Դրանք լոնդոնցիների հաղթանակի համար սահմանել են 5,00 գործակից՝ «Աթլետիկոյի» 1,80-ի դիմաց: Սակայն Արսեն Վենգերը նախախաղային մամուլի ասուլիսին հայտարարել է, որ իրենց հստակ գիտեն, թե ինչ է հարկավոր անել մադրիդցիներին հաղթելու համար: