Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ըմբիշների ավանը» դուր է եկել Արթուր Ալեքսանյանին (տեսանյութ)

Սպորտ
sport-avan

Ռուսական Կասպիյսկ քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կազմակերպիչներն առաջին անգամ ստեղծել են «ըմբիշների ավան»: Պարզվում է, որ առաջնության բոլոր մասնակիցները հանգրվանել են քաղաքին մոտ գտնվող «Կասպիյ» հանգստյան բազայում, որտեղ ստեղծվել են բոլոր պայմանները մարզիկների մարզման, սննդի եւ կշռման համար: Այդ գաղափարը դուր է եկել Եվրոպայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ցենո Ցենովին, որը հույս է հայտնել, որ հետագայում Եվրոպայի առաջնության կազմակերպիչները նույնպես կստեղծեն նմանատիպ ավան: Ի դեպ, հունահոռմեական ոճի ըմբշամարտի 2018թ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջնության ավարտից հետո ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում դրականորեն է խոսել այդ նորամուծության մասին: «Ուրախ եւ հպարտ եմ այսօր ոսկե մեդալ նվաճելու, այն իմ երկիր տանելու եւ չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալու համար: Ես առաջին անգամ էի Դաղստանում եւ ամեն ինչ ինձ դուր եկավ՝ ինչպես առաջնության կազմակերպումը մարզադահլիճում, այնպես էլ մարզավանում, որտեղ մենք հանգրվանել էինք: Ամեն ինչ հարմարավետ էր: Եթե Դաղստանում կրկին մրցումներ անցկացվեն, ես հաճույքով կգամ այստեղ», - ասել է օլիմպիական չեմպիոնը: Հավելենք, որ ըմբշամարտի Եվրոպայի հաջորդ առաջնությունը կայանալու է 2019 թվականին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: