A
A
Հայաստանի հրաձիգները կմասնակցեն Չեխիայի 49-րդ Գրան Պրիին
Հայաստանի հրաձիգները այս օրերին գտնվում են Պլզեն քաղաքում, որտեղ անցկացվում է Չեխիայի 49-րդ Գրան Պրիի մրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր հրաձիգները հանդես են գալու երեք մրցաձեւերեում:
Հրացան՝ Բաբայան Հրաչիկ, Լաուեր Քրիստիան, Լաուեր Իրինա, Պողոսյան Ալլա:
Ատրճանակ՝ Կարապետյան Էլմիրա:
Վազող թիրախ՝ Մարգարյան Հովհաննես, Մկրտչյան Լիլիթ:
Այսօր տեղի կունենան 10մ ատրճանակով վարժությունները: Էլմիրա Կարապետյանը կմեկնարկի վերջին՝ երրորդ հերթափոխում:
