Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Ասլանյանը առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Սպորտ
a1aslanyan-2.05.

Հայաստանի ըմբիշներն առաջին մեդալը նվաճեցին Կասպիյսկում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 67 կգ քաշային կարգի մրցումներում մեր ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 7:2 հաշվով հաղթեց լեհացի Դավիդ Կարեցինսկուն եւ նվաճեց բրոնզե մեդալ: Այդ քաշային կարգում հաղթեց ռուսաստանցի Արտյոմ Սուրկովը, ում քառորդ եզրափակիչում պարտվել էր մեր ըմբիշը: Այսօր իրենց մարտերը կանցկացնեն նաեւ մեր մյուս երկու մարզիկները: 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչում կմրցի բելառուսցի Վիկտոր Սասունովսկու հետ, իսկ 97 կգ կարգում Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար կհանդիպի սերբացի Միխեիլ Կաջայայի հետ: