Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես փոխվեցին ցույցերում պաստառները

Հասարակություն
pastar

Բողոքի ցույցերի առաջին օրերին հանրահավաքներն աչքի չէին ընկնում պաստառներով։ Եղածներն էլ վերաբերում էին հիմնականում Սերժ Սարգսյանին։  Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո փոխվեցին ոչ միայն կոչերը այլ նաև հանրահավաքներն ու երթերն ուղեկցող կարգախոսները։ Իսկ այսօր արդեն դրանք աչքի են ընկնում ոչ միայն քանակով այլ նաև իենց առանձնահատկություններով։ Մի պաստառ մասնակցել է անգամ 2013 թվականին տրանսպորտի թանկացման դեմ ակցիային և հիմա էլ շարունակում է լինել բողոքի ցույցերում։ «Քանի որ ինքնակազմակերպված է ամեն ինչ և ապակենտրոն պայքար է, մենք ռեսուրսների խնդիր ունենք։ Այս պատճառով այս պլակատը տրանսպորտի թանկացման դեմ պայքարից մինչև էսօր ընթացքի մեջ է»,- նշեց մի ցուցարար։ Որքան երկարում են բողոքի ակցիաները, այնքան շատանում են պաստառներն ու կարգախոսները։ Մարդիկ ասում են, որ պատրաստ են իրենց բողոքն արտահայտող պաստառներ ստեղծել բոլոր իրավիճակների համար։