Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ հատուկ նիստից բացակայում են երեք պատգամավորներ (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0121652

Ազատություն Վարչապետի ընտրության հարցով Ազգային ժողովի այսօրվա հատուկ նիստին գրանցվել է 102 պատգամավոր։ Երեք պատգամավոր բացակա է։ Ազգային ժողովի նիստերի ապահովման բաժնից «Ազատության»-ը տեղեկացրեցին, որ նիստից բացակայում են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը և Հանրապետական խմբակցությունից Գրիգոր Ավալյանը։ Ըստ Ազգային ժողովի նիստերի ապահովման բաժնի ներկայացուցչի, երեք պատգամավորներից ոչ մեկը քվեարկության ծրարներ չի թողել։ Ազգային ժողովի նիստերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Կլեկչյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Մելիք Մանուկյանը Հայաստանից բացակայում է առողջական խնդիրների պատճառով։ Ինքն անձամբ երեկ փորձել է տեղեկանք պատրաստել, որ Մելիքյանը կողմ է Փաշինյանի թեկնածությանը, սակայն իրեն Ազգային ժողովի աշխատակազմից տեղեկացրել են, որ փաստաթուղթը վավեր է համարվում միայն այն դեպքում, երբ պատգամավորը գտնվում է գործուղման մեջ։ Ավելին՝ այստեղ