A
A
Հայաստանի ըմբիշները դուրս մնացին չեմպիոնական պայքարից
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները: Մեր յոթ պատվիրակներից մրցումային առաջին օրը գորգ մտան Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ): Ավաղ, մեր մարզիկները պարտություն կրեցին նախնական փուլերում եւ դուրս մնացին չեմպիոնական մրցապայքարից: Այժմ նրանք անհամբեր սպասում են իրենց պարտության մատնած ըմբիշների ելույթներին, քանի որ վերջինները եթե կարողանան հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը, ապա իրենք իրավունք կստանան մասնակցելու 3-րդ տեղի համար սփոփիչ մրցումներին: Նոր մրցակարգով կիսաեզրափակիչ մարտերը կկայանան այսօր, իսկ եզրափակիչները՝ վաղը: