Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրապետականը բիզնեսմենների եւ չինովնիկների արհմիություն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
qaxaqagetner

Սերժ Սարգսյանը դեռ չի հեռացել, քանի որ Սերժ Սարգսյանը միայն Սերժ Ազատի Սարգսյանը չէր:   «Դա մի ամբողջ բուրգ էր, ինստիտուտ էր, հսկա մոնոլիտ կառույց էր, որի միայն բուրգի գագաթն էր  Սերժ Սարգսյանը:  Սերժ Սարգսյանը նաեւ Հանրապետական կուսակցությունն էր:  Եւ ցավոք սրտի Սերժ Սարգսյան  դարձավ նաեւ Կարեն Կարապետյանը»,- ասում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Քաղաքագետն իր կարծիքը  բացատրում է նրանով, որ Կարեն Կարապետյանը մասնակցեց Սերժ Սարգսյանի կեղծիքներին. «Ծառայեց նրա ամբողջ սխեմային որպես գործիք, ինքն իրեն վարկաբեկելով, այստեղ ստեղծվեց մի իրավիճակ, երբ նա նաեւ ներքին հեղաշրջում կատարեց  առաջին դեմքի կարգավիճակում  եւ փորձեց Հանրապետական կուսակցությունը պահպանել իր սեփական եւ ոչ միայն  սեփական, այլ նաեւ այլ շահերից»: Ըստ  Հայկ Մարտիրոսյանի՝ ոչ միայն փողոցում էին պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ նաեւ կուլիսներում: «Իշխանական միջանցներում Կարեն Կարապետյանի եւ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ կատարվում էր հեղաշրջում՝  Սերժ Սարգսյանից արագ ազատվելու եւ իշխանության լծակներն արագ ձեռքը վերցնելու համար»: Բանախոսները վստահ են՝  հիմա ամենակարեւոր  խնդիրը հանրապետականից ազատվելն է, քանի որ  այլընտրանք չկա:  « Հանրապետականը սովորական կուսակցություն չէ, հանրապետականը բիզնեսմենների եւ չինովնիկների արհմիություն է:  Հին հանրապետականները  իրոք ինչ- որ գաղափարների համար են այնտեղ գտնվում: Մնացածն այնտեղ գտնվում են զուտ այն պատճառով, որ մինչ վերջերս հանրապետականի միջոցով բիզնեսի եւ կառավարման ոլորտում կարելի էր ստանալ լծակներ : Հենց Հանրապետական կուսակցությունը զրկվի այդ լծակներից, կպառակտվի, կփոշիանա   եւ այլն»,-ասում է  Միքայել Զոլյանը:  Քաղաքագետ   Արմեն Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հեռանալը հեղափոխություն չի որակում: Քանի որ Նիկոլ Փաշինյանը բացառել է վրեժխնդրությունը,  կտրուկ փոփոխություններն արտաքին քաղաքականության մեջ:  «Սա հանցավոր իշխանական համակարգը հեռացնելու քայլ է»: Քաղաքագետ Հակոբ Բադալյանն էլ հաղթանակը տեսնում է նաեւ նրանում, որ պայքարն ոչ ավանդական էր:  «Մինչեւ հիմա մարդկանց ասում էին եկեք հանրահավաքի: Մենք կխոսենք, դուք կլսեք,  ձեր գործը մեզ լսելն ու հավատալն է, մնացածը իշխանության հետ ինչ կխոսենք, մենք գիտենք: Փաշինյանն  արեց այլ բան,  առաջարկեց գնալ գործողությունների՝ ճանապարհներ փակել եւ այլն: Մարդիկ սկսեցին մասնակցել շարժմանը: Բացի լսողի դերից, մարդիկ անողի դերում հայտնվեցին»։   Չնայած վերջին օրերի զարգացումներին եւ նրան,որ հանրապետականները պատրաստ են առանց նախապայմանների ցանկացած հարց քննարկել, բանախոսները խորհուրդ են տալիս որեւէ կերպ չթուլացնել փողոցային պայքարը: