Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի սուսերամարտիկներն ավարտեցին ելույթները

Սպորտ
sport-suser-1

Երեւանում ընթացող սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր մեդալների համար կպայքարեն տղամարդկանց ճկասուսերի ու խոցասուսերի եւ կանանց թրասուսերի թիմերը: Հայաստանի տղաների հավաքականները նախնական փուլում հանդիպեցին Գերմանիայի սուսերամարտիկների հետ: Մեր խոցասուսերակիրները պարտվեցին 28-45 հաշվով: Ճկասուսերամարտիկները նույնպես տանուլ տվեցին Գերմանիայի թիմին՝ 32-45: Այդպիսով, Հայաստանի սուսերամարտիկներն ավարտեցին ելույթները Եվրոպայի երեւանյան առաջնությունում: Ահա մեր մարզիկ-մարզուհիների ցույց տված անհատական արդյունքները. Կանանց խոցասուսեր՝ 43. Աննա Պողոսովա, 52. Լիլիթ Էվոյան, 54. Նաիրա Համբարձումյան, 58. Ինեսա Բաբախանովա Կանանց ճկասուսեր՝ 33. Արփինե Աթոյան, 34. Հասմիկ Աղաբաբյան, 35. Սեդա Գեւորգյան Տղամարդկանց խոցասուսեր՝ 51. Վահագն Գրիգորյան, 52. Արման Գրիգորյան, 56. Էդուարդ Հովիկյան, 59. Աբրահամ Սարգսյան Տղամարդկանց ճկասուսեր՝ 33. Մայքլ Հովհաննիսյան, 45. Պարգեւ Ստեփանյան, 47. Արմեն Դալլաքյան, 48. Հենրիկ Բալիկյան