A
A
«Արցախը»՝ բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի հաղթող
Ստեփանակերտի «Արցախ» բասկետբոլային թիմը դարձավ Հաաստանի տղամարդկանց Ա լիգայի անդրանիկ առաջնության հաղթողը: Այսօր կայացած եզրափակիչ երկրորդ խաղում արցախցի բասկետբոլիստները Երեւանում 98:90 հաշվով պարտության մատնեցին «Արթիկին» եւ տարան երկրորդ վճռորոշ հաղթանակը: «Արցախի» կազմում առավել աչքի ընկավ Ալեքսա Սիմովիչը, որը վաստակեց 34 միավոր: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Արթիկի» բասկետբոլիստ Սերգեյ Վինիկը, ով իր թիմին բերեց 35 միավոր: Հիշեցնենք, որ մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել է Երեւանի «Ուրարտու-Վիվարո» թիմը: