Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրը բերման ենթարկված աղջկանից լուր չունի (տեսանյութ)

Հասարակություն
mama

Եղիսաբեթ Հովհաննիսյանը Ոստիկանության Կենտրոնական բաժնի բակում սպասում է իր աղջկան՝ Աննա Կարազյանին, որն ակտիվորեն մասնակցում է բողոքի ակցիաներին: Առավոտյան քաղաքացիական հագուստով անձինք հետեւել են աղջկան, խլել նրա հեռախոսն ու դիմել փախուստի: Ավելի ուշ, աղջիկը ներկայացել է Ոստիկանություն՝ հեռախոսը վերցնելու, սակայն արդեն 3 ժամից ավել է այնտեղ է: Աղջկա մայրը՝ Եղիսաբեթ Հովհաննիսյանը նշում է, որ աղջկանից երկար ժամանակ է լուր չունի: Մի քանի ժամ առաջ աղջիկը Ոստիկանությունից մեկ այլ հեռախոսահամարով զանգել է եւ նշել, որ իրեն ստիպում են գրել, թե իբր իրեն բերման են ենթարկել: