«Ոստիկանության Կենտրոնի բաժնում բեսպրեդել է»
Ոստիկանության Կենտրոնի բաժնում բեսպրեդել է: Այս մասին «Ա1+»-ին ահազանգեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նրա խոսքերով՝ իր պաշտպանյալին այսօր 10.55-ի սահմաններում ութ այլ անձանց հետո բերման են ենթարկել բաժին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու փաստով հարուցված քրեական գործով ցուցմունք տալու: Նախատեսված 3 ժամից նրան 2 անգամ ավել են պահել: Հարցաքննությունն ավարտելուց հետո, ինչպես նշեց Տիգրան Հայրապետյանը, իր պաշտպանյալին հրավիրել են օպերատիվ բաժին: Նրանք չեն գնացել, ինչից հետո պետի տեղակալ Պապյանը թույլ չի տվել դուրս գալ շենքից: «Պապյանն ասում էր ես այդպես եմ ուզում, այդպես պետք է լինի, ինքը պետք է մնա այստեղ»,- փոխանցեց Տիգրան Հայրապետյանը : Միայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցից հետո, Տիգրան Հայրապետյանի պաշտպանյալին թույլ են տվել դուրս գալ շենքից: