A
A
Երկրապահը հարգեց Կարեն Դեմիրճյանի հիշատակը (տեսանյութ)
Եռասերունդ երկրապահը Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ մշտապես մասնակցում է մեր ազգի նվիրյալների հիշատակին նվիրված միջոցառումներին: ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը՝ ապրիլի 17-ին, Եռասերունդ երկրապահներն այցելեցին քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով ազգային գործչին: Երկրապահները ծաղկադրեցին նաև պանթեոնում ամփոփված մեր մյուս մեծերի շիրիմները: