Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատն» ու «Փյունիկը» կրկին ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Սպորտ
a1futbol-ararat-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի ավարտական խաղում Երեւանի «Արարատը» սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ: Հանդիպման արդեն 2-րդ րոպեին հյուրերի նորեկ Մարատ Բուրաեւը օգտվելով արարատցիների անուշադրությունից բացեց հաշիվը: Առաջին խաղակեսին ավելացված ժամանակի առաջին րոպեին Գեւորգ Օհանյանն արդեն օգտվեց փյունիկցիների պաշտպանների անփությունից եւ վերականգնեց հավասարակշռությունը: Ընդմիջումից հետո կողմերի գործադրած բոլոր ջանքերն ապարդյուն անցան եւ խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1:1: Ի դեպ, թիմերի նախորդ խաղում նույնպես գրանցվել էր ոչ-ոքի արդյունք՝ 2:2: «Արարատը» այս խաղից հետո վաստակեց 14 միավոր եւ շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» թեեւ հերթական երկու միավորները կորցրեց, սակայն դեռեւս պայքարում է չեմպիոնի կոչման համար, պարզապես դրա համար Արմեն Գյուլբուսաղյանցի սաներին հարկավոր է հաղթել մնացած 7 հանդիպումներում: Հայաստանի առաջնության հաջորդ՝ 24-րդ տուրը տեղի կունենա ապրիլի 21-22-ին: