Ուղիղ. «Արարատ» - «Փյունիկ». հանդիպում են հետնապահները (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 23-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Արարատը» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»:
Արարատցիները 13 միավորով զբաղեցնում են վերջին 6-րդ տեղում եւ այլեւս չեն հավակնում մրցանակային տեղերին: Իսկ ահա «Փյունիկը», որը զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը, 27 միավոր ունի եւ դեռեւս պայքարում է չեմպիոնի կոչման համար:
Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: «Արարատը» խաղը կսկսի այսպիսի կազմով՝ Անդրիա Դրագոեւիչ, Վարդան Արզոյան, Արմեն Դերձյան, Գորան Օբրադովիչ, Ռաֆայել Սաֆարյան, Յուրի Գարեգինյան, Սերգեյ Մկրտչյան, Գոռ Պողոսյան, Օրբելի Համբարձումյան, Գեւորգ Օհանյան, Անդրանիկ Քոչարյան («Փյունիկի» հայտացուցակը տես լուսանկարում):
«Արարատ» - «Փյունիկ» հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: