A
A
Բասկետբոլի Ա լիգա, եզրափակիչ. «Արթիկ» - «Արցախ»՝ 74:100
Բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի եզրափակիչ առաջին խաղում «Արթիկը» Երեւանում ընդունեց «Արցախին»: Խաղն անցավ հյուրերի առավելությամբ եւ ավարտվեց նրանց վստահ հաղթանակով՝ 100:74: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող դարձավ «Արցախի» բասկետբոլիստ Ալբերտ Թադեւոսյանը, որը վաստակեց 31 միավոր: «Արթիկի» կազմում արդյունավետությամբ աչքի ընկավ Սերգեյ Վինիկը՝ 21 միավոր: Եզրափակիչ երկրորդ հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին, «Միկա» մարզադահլիճում: