Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Կորսովան հաղթեց ադրբեջանցի շախմատիստուհուն (տեսանյութ)

Սպորտ
a1chess-woman-3

Սլովակիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:   Այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները: Առաջատարների խմբում գտնվող մեր շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ: Նա, ինչպես նաեւ հինգ մասնակիցներ, վաստակել են 5,5 միավոր եւ այժմ բաժանում են 2-7-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Վալենտինա Գունինան, որն իր ակտիվում ունի 6 միավոր:   Մեր մյուս շախմատիստուհիներից Մարիա Կուրսովան հաղթեց ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովային, Մարիա Գեւորգյանը՝ ավստրուհի Էլիզաբեթ Հապալին: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի ներկայացուցիչ Կուբրա Օզթյուրքի հետ: Մարիա Կուրսովան ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 4-ական միավոր:   Վաղն առաջնությունում հանգստյան օր է հայտարարված, իսկ 8-րդ տուրը կկայանա ապրիլի 16-ին, ժամը 15:00-ին: