Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կան նախարարություններ, որոնք 2 մլրդ դոլար վարկ կվերցնեն եւ հաճույքով կծախսեն»

Քաղաքականություն
30652547_1647121165402189_2408020517408735232_n

Մտահոգիչ է, որ մեր տնտեսական աճը պայմանավորում ենք լեռնահանքարդյունաբերությամբ, ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:  «Տնտեսության այն հատվածը, որը չի աշխատում , կարող է էլի չաշխատել եւ լեռնահանքային արդյունաբերությամբ կարող ենք յոլա գնալ: Մի տնտեսություն, որտեղ կա 17 տոկոս գործազրկության ցուցանիշ, սա արդեն խոսում է շատ անառողջ տնտեսություն ունենալու մասին»: «Կան շատ նախարարություններ,  որոնք  2 մլրդ դոլար վարկ կվերցնեն եւ հաճույքով կծախսեն, մենք վերցնում ենք, բայց արդյունքը տեսանելի չէ», նշում է տնտեսագետը: Տնտեսագետին տխրեցնում է այն հանգամանքը, որ Հայաստանը հպարտանում է լոլիկի  արտադրությամբ: «Նախկինում բանանի երկիր էինք համարվում, իսկ հիմա լոլիկի: Շատ վատ է, որ մենք ոչ արտադրական մթերքի վրա ենք հիմնվում»: