Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահը 4 տարվա և 4 ամսվա ընթացքում ներում է շնորհել 3 655 դատապարտյալի

Հասարակություն
bant

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին 2013 թվականի դեկտեմբերից ներում է շնորհել 3 655 դատապարտյալի, նշվում է մի քանի օր առաջ InterpressNews-ի կողմից Պատժամիջոցների և պրոբացիայի իրականացման նախարարության վիճակագրության մեջ: Վիճակագրության համաձայն, ներում շնորհված բոլոր 1 645 հոգի դատապարտվել են առավելագույնս ծանր հանցագործությունների համար: Առավելագույնս ծանր հանցագործության համար նախատեսված է ավելի քան 10 տարի ազատազրկում: • 2013 թ.-ին` 71 • 2014 թ.-ին` 787 • 2015 թ.-ին` 1006 • 2016 թ.-ին` 834 • 2017 թ.-ին` 840 • 2018 թ.-ի ընթացքում` 117 Ըստ Պատժամիջոցների և պրոբացիայի իրականացման նախարարության վիճակագրության՝ ներում է շնորհվել թմրամիջոցների հետ կապված հանցագործություն կատարած 1812 դատապարտյալի: • Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի առաջին մասով` 296 • Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի առաջին մասով` 16 • Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի երկրորդ մասով` 727 • Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի երրորդ մասով` 734 • Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի չորրորդ մասով` 39 Նյութը` interpressnews.ge