Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալի» ֆուտբոլիստները երկու ռեկորդ են սահմանել «Յուվենթուսի» հետ խաղում (տեսանյութ)

Սպորտ
a1real-rekord

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Յուվենթուս» - «Ռեալ» խաղում միանգամից երկու նոր ռեկորդ են սահմանել իսպանական թիմի ֆուտբոլիստները:   Նախ մադրիդցիների պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն արդեն 3-րդ րոպեին բացելով հաշիվը, մրցաշարի պատմության մեջ դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը 10 անընդմեջ խաղում գոլ է խփել:   Իսկ հանդիպումից հետո, երբ «Ռեալը» 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել, պարզվել է, որ պաշտպան Դանիել Կարվախալը անցկացրել է առանց պարտության 25-րդ անընդմեջ խաղը թիմի կազմում: Դա չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է: Նախկինում 24-ական անպարտելի հանդիպման մասնակցել էին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Լուիշ Նանին ու Պատրիս Էվրան:   Մադրիդի «Ռեալը» Դանիել Կարվախալի մասնակցությամբ վերջին անգամ պարտվել էր երեք տարի առաջ, չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում, հենց «Յուվենթուսին» (1:2):