Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 կամ 20 դրամ՝ Սերժ Սարգսյանի թոշակի համար

Հասարակություն
c86e6f28b9cca58e11da0346be271c1967cc400a

«Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի թոշակի համար սկսում է դրամահավաք: Սակայն նվիրաբերության սահմանափակում կա՝  յուրաքանչյուր քաղաքացի կարող է նվիրաբերել 10 կամ 20 դրամ:  Ապրիլի 9-ին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը:  «Մենք տրամադրված ենք, որ ինքը  թոշակի է գնալու:  Գիտնականների հանդիպման ժամանակ, երբ   գիտնականները ասացին՝  իրենց փող է պետք, ինքն էլ հակադարձեց՝  իրեն էլ է փող պետք: Հիմա մենք հասկանում ենք, որ  ինքը պատրաստվում է թոշակի գնալ եւ դրա համար իրեն անհրաժեշտ է գումար»,- «Ա1+»-ին ասաց «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:  Դրամահավաքը տեղի կունենա ապրիլի 5-ին եւ 6-ին՝ Կասկադում, Երիտասարդական մետրոյի շրջակայքում եւ 3-րդ մասում:  20 դրամ նվիրաբերելու դեպքում նվիրաբերության 50 տոկոսը տրվելու է  Սերժ Սարգսյանի եղբորը՝  Ալեքսանդր Սարգսյանին: «Որպեսզի  իրենց մեջ կռիվ չլինի եւ ավելորդ ժամանակ չկորցնեն:   Միանգամից 50 տոկոսը իրեն կտանք»,- ավելացրեց Դավիթ Սանասարյանը:  ՀՀԿ շատ գործիչներ Սերժ Սարգսյանին համարում է անփոխարինելի: Սակայն վարչապետի թեկնածուի անուն դեռ չի հրապարակվել: