Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ մաքսային աշխատակիցները ԱՄՆ-ում սովորել են մաքսանենգ ապրանքների հայտնաբերման նոր ուղիներ (տեսանյութ)

Հասարակություն
29352443_10156218498837673v_5451194765712642281_o

Դեսպանատան Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության (EXBS) ծրագիրը վերջերս Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում կազմակերպել է աշխատաժողով ՀՀ մաքսային ծառայության 17 աշխատակիցների համար: Դասընթացը հնարավորություն ընձեռեց Հայաստանի մաքսային աշխատակիցներն՝ Միացյալ Նահանգների մաքսային և սահմանների պաշտպանության աշխատակիցների հետ քննարկել ընդհանուր մարտահրավերները և սովորել մաքսանենգ ապրանքների հայտնաբերման, բացահայտման ու արգելման նոր ուղիները: Նրանք ուշադրություն դարձրեցին այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են հասցեականությունը, տեխնոլոգիաների կիրառումը բազմաշերտ հսկողության ժամանակ և ինքնաթիռների խուզարկությունը: EXBS ծրագրի նպատակն է ամրապնդել արտահանման վերահսկման համակարգերը ողջ աշխարհում՝ ապահովելով իրավական խորհրդատվություն, ուսուցում և սարքավորումներ: Արտահանումների նկատմամբ ավելի լավ վերահսկողությունն օգնում է պայքարել զանգվածային ոչնչացման զենքի տարածման, դրանց մատակարարման համակարգերի, սովորական սպառազինությունների և հարակից նյութերի դեմ: