Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նյու Յորք՝ հրեական տոնակատարություն մզկիթում (տեսանյութ)

Հասարակություն
1295C5DD-6CAB-4BFD-BF21-5ACF7238A095_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Պասեքի նախօրեի երգերն ու օրհնություններն ավանդաբար հնչում են հավատացյալ հրեաների տանը՝ ընտանեկան սեղանի շուրջ: Սակայն, այս անգամ դրանք հնչում են Մանհաթանի մզկիթներից մեկում: Սեղանի շուրջ հավաքվել են հրեաներ եւ մահմեդականներ: Բրուքլինի հրեա-մահմեդական համերաշխության կոմիտեի այս նախաձեռնության նպատակն է՝ մարդկանց միմյանց մոտեցնել, ասում է իմամ Ահմեդ Դեվիդարը. «Երբ Մահմեդ մարգարեն մեկնում էր Ալ Մադինա, նա տեղեկացավ, որ հրեա համայնքը ծոմ է պահում: Տեղեկանալով, որ տոնը համընկնում է Ասուրայի 10-րդ օրվա հետ, նա ասում է՝ մենք պետք է միասին նշենք մեր տոները»: «Ղուրանը սուրբ է, Թորան՝ սուրբ է: Մենք դրանք ուսումնասիրում ենք, դրանցից սովորում: Դրանք են մեր ավանդույթների հիմքում», - Ռաբի Լորեն Գրաբել Հեռմանը հիշեցնում է, որ սա մզկիթում անցնող երրորդ հրեական տոնակատարություններն են: Տոնակատարությունների մասնակիցները կարդում են սուրբ գրքերն ու վայելում հատուկ այս օրվա համար պատրաստված ճաշատեսակները: Կազմակերպիրներից մեկի՝ Միշել Քոչի խոսքով, Ղուրանի եւ Թորայի մեկը մյուսի հետեւից հնչող տողերը միասնության հույս են արթնացնում. «Միջոցառման նպատակը ոչ թե դարձնել մյուսներին: Մեր նպատակն է ցույց տալ միմյանց մեր ավանդույթները, կիսվել միմյանց հետ»: Մասնակիցները գոհ են, ասում են, նման տոնակատարության մասին երբեք չես մոռանա: «Այստեղ մարդկանց մեջ ես տեսնում եմ հույս՝ չնայած ամեն ինչի, չնայած ընդհանուր մթնոլորտի, մենք հզոր ենք միասին», - ասում է Մելանի Ռոբինսը: Կոմիտեն նաեւ կազմակերպում է մահմեդական տոնակատարություններ Նյու Յորքի սինագոգներում: