Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջոն Տերին մարզավիճակը պահպանելու համար դիմել է կին մարզչի

Սպորտ
sport-teri-1

Լոնդոնի «Չելսիի» նախկին ավագ Ջոն Տերին, որը ներկայումս հանդես է գալիս «Աստոն Վիլայում», մարզավիճակը պահպանելու համար սկսել է զբաղվել յոգայով: Ինչպես հայտնում է անգլիական Sun պարբերականը, անվանի ֆուտբոլիստն այդ եղանակով ցանկանում է զերծ մնալ վնասվածքներից,  որոնք հաճախակի են կրկնվում նրա մոտ: «Յոգան շատ օգտակար է ֆուտբոլիստների համար: Այն ուժեղացնում է նրանց մարմինը, օգնում է ավելի լավ հսկել շարժումները, կենտրոնանալ խաղից առաջ», - ասել է յոգայի հրահանգիչ Ամբրա Վայոին, որն էլ մասնավոր պարապմունքներ է անցկացնում անվանի ֆուտբոլիստնի հետ: