Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Եվրոպայի առաջնություն. 24 հավակնորդ՝ երեք մեդալ

Սպորտ
a1evrochess-2803

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր կկայացան վերջին՝ 11-րդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով էլ կորոշվեն աշխարհամասի մրցանակակիրները:   Երեք մեդալներին հավակնում են 24 շախմատիստ: Սակայն նրանցից ութն թեթեւակի առավելություն ունի, քանի որ կես միավորով գերազանցում են իրենց հետապնդող 16 մասնակիցներին:   Ավաղ, Հայաստանի շախմատիստներից երեքը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Արման Փաշիկյանը, գտնվում են հետապնդողների խմբում: Նրանք նախավերջին 10-րդ տուրում հաղթել են իրենց մրցակիցներին եւ վաստակել 7-ական միավոր: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մերոնց պետք է կրկին հաղթանակ տանել, եւ հուսալ, որ բոլոր առաջատարներն ոչ-ոքի խաղան: