Մահացել է հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը (տեսանյութ)
76 տարեկան հասակում մահացել է ֆիզիկոս, «Ժամանակի համառոտ պատմության» հեղինակ Սթիվեն Հոքինգը՝ գիտական երկնակամարի ամենապայծառ աստղը, որն իր կյանքի ընթացքում հասցրել է հույսի թևեր տալ միլիոնավոր մարդկանց:
Նրա ընտանիքը գտել է նրան մահացած չորեքշաբթի վաղ առավոտյան Քեմբրիջի իրենց տանը:
Հոքինգի երեխաները՝ Լուսին, Ռոբերտը և Թիմը ասում են. «Մենք խոր ցավ ենք ապրում մեր հոր մահվան փաստից: Նա հզոր գիտնական ու բացառիկ անձնավորություն էր, որի ժառանգությունը դեռ շատ տարիներ կհիշվի ու կսիրվի: Նրա խիզախությունն ու համառությունը ոգեշնչել է ամբողջ աշխարհի մարդկանց։ Մի անգամ նա ասել է. «Տիեզերքում ավելի շատ սեր կլիներ, եթե չլինեին բավական ապաստարաններ այն մարդկանց համար, ում սիրում ենք»: - Մենք նրա կարիքը հավերժ զգալու ենք»:
Հիշեցնենք, որ Հոքինգին ախտորոշել էին շարժողական նեյրոնների հիվանդությունը 1963 թ. , երբ նա ընդամենը 21 տարեկան էր: Նրան ապրելու մի քանի տարի էին տվել, բայց հիվանդությունը ավելի դանդաղ զարգացում ունեցավ, քան սովորաբար լինում է: Ավելի քան կես դար նա այդպես ապրեց:
Այն մարդիկ, ովքեր ապրում են մահվան ստվերում, հաճախ ավելի շատ են ապրում: «Ճիշտ է, ապագաս մշուշոտ է, բայց հիմա ավելի եմ վայելում կյանքս, քան երբևէ: Իմ նպատակը շատ պարզ է՝ հասկանալ՝ ինչու՞ է տիեզերքն այնպիսին, ինչպիսին որ կա, ու ընդհանրապես ինչու՞ այն գոյություն ունի», - մի անգամ խոստովանել է մեծն գիտնականը:
Նա մահվան մասին իր ելույթներում ևս խոսել է ասելով. «Ես չեմ վախենում մահից ու չեմ էլ շտապում մահանալ: Դեռ շատ բաներ ունեմ անելու»:
Նրա շրջապատին միշտ զարմացրել են իր ձեռքբերումները: Նա ունի 3 երեխա, իսկ առաջին ամուսնությունից՝ 3 թոռնիկներ:
Աղբյուրն՝ այստեղ