Նախարարն անթույլատրելի է համարում Հ1-ի տեսանյութը (տեսանյութ)
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդաշարի ժամանակ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ կատարված հարցազրույցը: Արդարադատության նախարարը հայտարարեց, որ լուրջ քննարկումներ է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ: «Ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով: Շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ: Իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ դատապարտյալ կանանց հետ նման տիպի հարցազրույց անցկացնելը քննադատվեց բնակչության կողմից՝ դա համարելով ծաղր ազատազրկման դատապարտվածների նկատմամբ: Դավիթ Հարությունյանն այսօր անդրադարձել է այլ հարցերի: Մանրամասն՝ տեսանյութում :