Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Օլեգ Տաբակովը

Հասարակություն
F3747D95-00CC-4201-93DF-AB8DFD2D57EE_cx0_cy2_cw0_w800_h450

Մահացել է ռուս դերասան, կինոյի և թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը։ Նա 82 տարեկան էր։ Վերջին մի քանի ամիսներին սիրված դերասանը հիվանդանոցում է անցկացրել։ Հոսպիտալացվել է 2017 թ. նոյեմբերի վերջին։ Սկսած արդեն 1957 թվականից Օլեգ Տոբակոբը նկարահանվել է կինոյում։ Նրա նշանավոր դերերից են՝

  • Օլեգ («Աղմկոտ օր», ըստ Ռոզովի «Երջանկություն որոնողները» պիեսի),
  • Շուբին («Նախօրեին»),
  • Սերգեյ («Մաքուր երկինք»),
  • Կրուժինով («Ողջերն ու մեռածները», ըստ Կ․ Սիմոնովի),
  • Նիկոլայ Ռոստով («Պատերազմ և խաղաղություն», ըստ Լև Տոլստոյի),
  • Շելենբերգ («Գարնան տասնյոթ ակնթարթը»)
  • բարմեն Գարի («Մարդը Կապուցցիների փողոցից»)
  • Վլադիմիր Իսկրեմաս («Վառվիր, վառվիր, իմ աստղ»)
  • Նիկոլայ Պավլովիչ («Թռիչքներ երազում և արթմնի»)
Ընդհանուր թվով խաղացել է 120-ից ավելի դերեր։