Սամվել Բաբայանի պատժաչափը մնաց նույնը (տեսանյութ)
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատժաչափը մնաց նույնը: Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի կայացրած դատական ակտը: Առաջին ատյանի դատավճռով Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ «Իգլա» զենք տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով: Սանասար Գաբրիելյանը 3, իսկ Արմեն Պողոսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` «Իգլա» տեսակի դյուրակիր հրթիռային համալիր ձեռք բերելու համար: Սամվել Բաբայանը գործը համարում էր պատվիրված: Իսկ Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանն էլ նշել է, որ Իգլան ցանկացել է ձեռք բերել հայկական բանակին օգնելու համար, սակայն իմանալով, որ պիտանի չէ օգտագործման համար, հրաժարվել է ձեռք բերելուց: Նա համոզվել է՝ ինքը կալանքի տակ է գտնվում «ՕՐՕ» դաշինքին աջակցելու համար: Դատավճռի հրապարակումից հետո Սամվել Բաբայանը որեւէ հարցի չպատասխանեց: