Գարդասիլն էր, հիմա էլ դեղերը. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից նախառեռնված կասկածելի ծրագրից՝ 13 տարեկան 16 հազար հայ աղջիկներին «Գարգասիլ» պատվաստանյութով պատվաստելու խայտառակ և վտանգավոր որոշումից հետո այժմ էլ նախաձեռնվում է բնակչության և բժշկական անձնակազմերի համար մեծ դժվարություններ առաջացնող հերթական խայտառակ ծրագրի իրականացումը՝ բազմաթիվ դեղեր միայն դեղատոմսերով ձեռք բերելու մասին: Այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հարցումով դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2018 թվականի մարտի 1-ից դեղատոմսերով դեղեր ձեռք բերելու հիմքերի մասին: Կից ներկայացվում է հարցումը: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին Կառավարական տուն 3 Երևան 0010, Հանրապետության հրապարակ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ Հարգելի պարոն Ալթունյան, Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել այսուհետ 2018 թվականի մարտի 1-ից դեղերի դեղատոմսով ձեռք բերելու իրավակարգավորող նորմերի մասին.
- Խնդրում եմ տրամադրել 2018թ-ի մարտ ամսից դեղատոմսով և առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքի ամբողջական ցանկը,
- Ո՞վ կամ ովքե՞ր են այս նախաձեռնության հեղինակները (խնդրում եմ նշել կոնկրետ անուններ),
- Ե՞րբ է հաստատվել վերոնշյալ նախաձեռնությունը որպես իրավակիրառվող որոշում, ու՞մ կողմից և ինչու՞ է այն հատկապես 2018 թվականին մտնում գործածության մեջ,
- Բժշկական ծառայություններ մատուցող բուժհաստատությունները այս համակարգը ներդնելու ուղղությամբ ունե՞ն համապատասխան ռեսուրսներ, եթե այո, ապա ունե՞ք հետազոտություն, խնդրում ենք տրամադրել ուսումնասիրության արդյունքները,
- Գնահատե՞լ եք արդյոք այս համակարգի ներդրման ռիսկերը, որո՞նք են այդ ռիսկերը,
- Հաշվի առնելով բնակչության դժգոհությունները՝ ինչպե՞ս եք պատրաստվում արձագանքել դրանց։