Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նուբարաշենցիներին հորդորեցին բողոք ներկայացնել քաղաքապետարան (տեսանյութ)

Հասարակություն
erkir-tsirani

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ ականատեսը եղան քաղաքացիական ընդվզման, երբ Նուբարաշեն համայնքի մի քանի տասնյակ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ընդդեմ քրեակատարողական հիմնարկից կոյուղաջրերի տարածման ու տիրող գարշահոտության և քարերով փակել էին ճանապարհը: Ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունները չեն ցանկանում լուծել քաղաքացիների բարձրացրած խնդիրը, որն արդեն ունի մի քանի տարվա պատմություն, և փոխարենը՝ շարունակում են փոշիացնել և յուրացնել քաղաքային բյուջեի գումարները, որի օրինակներից մեկը Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի օրակարգում ներառված՝ Մոսկովյան բարեկարգ փողոցի մի հատվածի իբրև թե հիմնանորոգման համար շուրջ կես միլիոն դոլարի հատկացումն է, այնինչ այդ գումարի մի փոքր մասն էլ բավական կլիներ քաղաքացիների վերոնշյալ խնդիրը լուծելու համար: Ակնհայտ է, որ նորանկախ Հայաստանի այդ Բաստիլի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կոյուղու պես փտած են և՛ այդ հիմնարկը, և՛ ապօրինի իշխանական համակարգը, և վաղուց սպառած լինելով իրենց շահագործման ժամկետը՝ հիմնահատակ պետք է քանդվեն: Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ողջունեց նուբարաշենցիների քաղաքացիական դիրքորոշումն ու ընդվզման գործողությունները և հորդորեց, բողոքի գործողությանը զուգընթաց, նաև բողոք ներկայացնել Երևանի քաղաքապետարան, որպեսզի հարցն անմիջապես մտնի օրակարգ և լուծում ստանա՝ շեշտելով, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն անպայման կաջակցեն իրենց:   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն