Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսին այլընտրանք ճանապարհի շահագործումը կախված է ռուսական կողմի՞ց (տեսանյութ)

Քաղաքականություն
lars-1

Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանի բացման վերաբերյալ ռուս-վրացական բանակցություններում առայժմ անորոշ իրավիճակ է։  Այս գործարքը  կարեւոր նշանակություն ունի  Հայաստանի համար, հատկապես վատ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար  փակվող՝ Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհի ֆոնին։  Ներկայումա  Ռուսաստանից  է կախված, թե երբ կյանքի կկոչվի շվեյցարական SGS ընկերության գործարքը։  Վրացական կողմը այն  ստորագրել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Թեեւ   ռուսական  կողմից   դրական ազդակներ են գալիս, Հարավային Օսիան  հակառակ հայտարարությունն է անում՝ թե իր համաձայնությունը չկա։  Այս դեպքում, հասկանալի է, որ Վրաստանը դժվար  թե փորձի բանակցել իրենից անջատված Հարավային Օսիայի հետ՝ որպես անկախ միավորի: Անկախ զարգացումներից,  արդեն իսկ պարզ է, որ եթե այս ճանապարհը չբացվի, տուժող կողմը կմնա Հայաստանը, քանի որ  ռուս-վրացական պայմանագիրը նախատեսում է  ֆորսմաժորային իրավիճակներում, երբ Լարսի ճանապարհը փակ լինի՝ Հայաստանին ու Թուրքիային թույլ  տալ  օգտվել Հարավային Օսիայով անցնող այլընտրանքային միջանցքից: Թեմայի մասին իրենց կարծիքն են հայտնել վրացի քաղաքագետ Մամուկա Արեշիձեն եւ վրացագետ Ջոնի Մելիքյանը: https://youtu.be/eABu01Vl4fo