Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը վստահ հաղթեց Սաթուրամանին եւ հավասարվեց առաջատարներին

Սպորտ
a1aronyan-3101

Ջիբրալթարում ընթացող շախմատի Մասթերս մրցաշարում այսօր կայացած 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց հնդիկ գրոսմայստեր Սաթուրամանի հետ:   Մեր շախմատիստը վստահ անցկացրեց պարտիան եւ արդեն 33-րդ քայլին գեղեցիկ հաղթանակ տարավ: Նա վաստակեց 7 միավոր եւ հավասարվեց նախկին առաջատարներ Մաքսիմ Վաշյե Լագրավին ու Դանիլ Դուբովին: Մյուս երկու առաջատարների՝ Հիկարու Նակամուրայի եւ Ռիչարդ Ռապորտի պարտիան առայժմ շարունակվում է: Անկախ վերջինիս ելքից, վաղը կայանալիք 10-րդ եզրափակիչ տուրում Լեւոն Արոնյանը կպայքարի ամենաբարձր տեղերի համար: