Հայտնի են «Գրեմի»-ի հաղթողները
Երևանի ժամանակով հունվարի 28- ի լույս 29- ի գիշերը Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենում կայացավ «Գրեմի»- ի 60- րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը, որը նշանավորվեց ամերիկացի փոփ երգիչ Բրունո Մարսի տրիումֆով: Նրա That’s what I like երգը ճանաչվեց տարվա լավագույնը, իսկ 24K Magic-ը հաղթեց տարվա ալբոմ և տարվա ձայնագրություն անվանակարգերում: Բրիտանացի Էդ Շիրենը հայտնի «Shape of you» երգով հաղթեց լավագույն մեներգ կատարում անվանակարգում: Կանադացի Ալեսսիա Կարան ճանաչվեց լավագույն երիտասարդ կատարող: Foo Fighters խմբի Run-ը լավագույնն էր տարվա ռոք կատարում անվանակարգում, իսկ The War on Drugs-ի A Deeper Understanding- ը տարվա լավագույն ռոք ալբոմն է: Լավագույն դասական կոմպոզիցիա անվանակարգում, որի հավակնորդների թվում էր նաև Տիգրան Մանսուրյանը հաղթեց Ջեննիֆեր Հիգդոն- ի Viola Concerno-ն: Դե իսկYoutube- ում դիտումների բացարձակ ռեկորդակիր Despacito-ն մնաց առանց երաժշտական գլխավոր մրցանակի Բոլոր անվանակարգերի հաղթողներին կարող եք ծանոթանալ այստեղ