Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոնարhվում ենք մեր զինվորների առջև` անմնացորդ զոհաբերության համար

Հասարակություն
erkir-tsirani

Սիրելի հայրենակիցներ, Այսօր օրհնյալ օր է յուրաքանչյուր հայ մարդու համար: Մեզ համար այն թանկ օր է, քանի որ մեր Ազգային զինված ուժերի օրն է: Մեր բանակը ապացուցեց, որ իր ազատատենչ նախնիների ոգու և իմաստության կրողն է: Շնորհավորում ենք մեր զինվորներին և սպաներին: Խոնարhվում ենք նրանց առջև անմնացորդ զոհաբերության համար: Ազգային զինված ուժերը լինելով քաղաքական անկախության կարևոր երաշխիք, նորանկախ Հայկական պետականության ձախողված քաղաքական ինսիտուտներից միակն էր, որ ամրագրեց կայցած ազգային քաղաքական ինստիտուտի կարգավիճակ: Սիրելի զինվորներ և սպաներ մենք հավատում ենք` տեսնելու ենք այն օրը, երբ Հայոց պետականությունը Ձեր ասպետական նվիրման և զոհաբերության համար արժանապատիվ հատուցելու է իր պարտքը:   «Երկիր Ծիրանի» կուսակցություն 28 հունվարի 2018 Երևան