Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա Ծռերի անդամ Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է (տեսանյութ)

Հասարակություն
armen-bilyan

Սասնա Ծռեր խմբի անդամ Արմեն Բիլյանի ինքնազգացողությունն այսօր հենց դատարանի դահլիճում վատացավ։ Նրա համար շտապօգնություն հրավիրվեց դատարան։ Դեկտեմբերի 21-ից հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանը պահանջում է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։ Նրա պաշտպան Արմինե Ֆանյանը, դատավոր Մեսրոպ Մակյանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և նա մտադիր չէ դադարեցնել  հացադուլը, և  եթե նրա պահանջները չբավարարվեն՝ հանրավոր է անդառնալի հետևանքներ առաջանան։ Հիշեցնենք, որ հացադուլը շարունակում է նաև Սասնա Ծռեր խմբի մյուս անդամ Սմբատ Բարսեղյանը՝ ևս նույն պահանջով։ Այս պահին,  «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամները շարժվում են դեպի քրեակատարողական վարչություն՝ հարցն այնտեղ ևս բարձրացնելու համար։