Ո՞վ կարող է Սերժ Սարգսյանին փոխարինել. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցից տպավորություն է ստացել, որ հենց նա էլ հաջորդ տարվա ապրիլին դառնալու է Հայաստանի վարչապետ
«Մենք անակընկալներ 18 թվականի ապրիլին չենք տեսնելու»:
Հայտնի է սակայն, որ Սերժ Սարգսյանը հանրապետականներից ոչ մեկին չի ասել՝ դառնալու՞ է ինքը վարչապետ, թե մնալու է Հանրապետականի նախագահի աթոռին. «Ինձ հետ էլ չի կիսվել»:
Պատգամավորը Սերժ Սարգսյանին համարում է քաղաքական մի շարք գործընթացների հեղինակը եւ հայրը. «Հեղինակը լինելու հանգամանքը նաեւ պարտավորեցնում է ընթացքի հետ կապված»:
Սրանք հարցեր են, որոնց Խոսրով Հարությունյանը չի կարող մատների արանքով նայել: Եվ ինքը ապագա վարչապետի թեկնածուի հարցում երկու հոգու միջեւ ընտրություն էլ չի անի: Խոսրով Հարությունյանը հիշում է, որ Սերժ Սարգսյանը ժամանակին ասել է, որ իրեն պատասխանատու է համարում այնքան ժամանակ, քանի դեռ համոզված է, որ ունի անելիք անվտանգության հարցերում.
«Այդ ո՞վ կարող է նրան փոխարինել:Կներեք, ես էդ մեկին չեմ տեսնում»:
Կարեն Կարապետյանին պարոն Հարությունյանը բոլոր այս հարցերի փորձն ունեցող գործիչ չի համարում: Թեպետ հիացած է նրա մեկ տարվա գործունեությամբ
«Համաձայնեք, այն արտաքին քաղաքական մարտահրավերները, որոնք ծեծում են մեր դուռը, դա մի քիչ ավելկի փորձառություն է պահանջում, մի քիչ ավելի հմտություն է պահանջում: Ում դուրը գալիս է, ում դուրը չի գալիս, նախագահ Սարգսյանը միջազգային հարթակներում դիտվում է մի քիչ ավելի վստահելի գործընկեր»,-ասում է նա;
Հարցեր կան, որոնց Խոսրով Հարությունյանը չի կարող մատների արանքով նայել եւ դրանց մեջ առաջինն այն է, որ Սերժ Սարգսյանն այսօր այլընտրանք չունի: