Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թունավորում՝ ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից

Հասարակություն
e2c4aaa45aeaa9662e8f69bbb05afdfd

Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1989 թ. ծնված Հասմիկ Գ.-ն, 2007 թ. ծնված Գոհար Գ.-ն, 1972 թ. ծնված Մարինե Գ.-ն և 2002 թ. ծնված Գուրգեն Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի 33 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազի հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանություն