Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ն ուզում է օրենքն ընդունի, որ շեֆին զանգի, զեկուցի, որ բոս` ընդունեցինք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-pashinyan

ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ այսօր Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես եկավ վարման կարգով՝ նշելով. «Երեկ ԱԺ խորհրդում որոշվեց, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենսդրական փաթեթը, որը բաղկացած է 8 օրենսդրական նախաձեռնությունից, պետք է քննարկվի 1 ժամ տեւողությամբ: Ես եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները առարկեցինք դրա դեմ՝ ասելով, որ ԱԺ-ում նման մայր օրենքի քննարկումը նման կերպով անթույլատրելի է: Մեր առաջարկները չընդունվեցին: Ես առաջարկեցի, որ օերնքի քննարկումը սահմանվի 7 րոպե...Սխալվեցի՞ (խորհրդարանի դահլիճից նրան ուղղեցին-խմբ.) հա, ճիշտ է, 3 րոպե, ավելի լավ...Տեսեք՝ ինչ ուշադիր հետեւում են ՀՀԿ-ում մեր գործունեությանը: Իմ այդ առաջարկը նույնպես չընդունվեց եւ հերթական անգամ մենք գործ ենք ունենալու ենք այն երեւույթի հետ, որ օրենքները ոչ թե ընդունվում են, այլ սղղացվում են: Մենք ընդհանուր առմամբ կողմ ենք նախագծին, սակայն տպավորություն է, թե ՀՀԿ-ն ընդամենն ուզում է օրենքն ընդունի, որպեսզի Բրյուսելում առկա շեֆին զանգի, զեկուցի, որ շեֆ՝ բոս, գիտես ինչ կա՝ էդ քո ասած օրենքը ընդունեցինք: Այս օերնքը ընդունում ենք մեր ժողովրդի համար, սակայն անթույլատրելի եմ համարում նման մակարդակով ԱԺ-ում օրենքներ սղղացնելու պրակտիկան»: